հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում հրդեհ է բռնկվել․ BMW-ն դարձել է ոչ շահագործելի, մասամբ վնասվել է Mercedes-ը

Երևանում հրդեհ է բռնկվել․ BMW-ն դարձել է ոչ շահագործելի, մասամբ վնասվել է Mercedes-ը

Սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորութմամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաշինջաղյան փողոցի «Կարգին շինանյութի» մոտ գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են հանգցնել վարորդն ու քաղաքացիները, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի արդյունքում մասամբ վնասվել է նաև Mercedes մակնիշի ավտոմեքանայի առջևի մի փոքր հատվածը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝  BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Հ․-ին, իսկ Mercedes-ը Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Սամվել Ա.-ին։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

  • Կիսվել: