երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է

Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում բժշկի նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում բռնության է ենթարկվել մասնագիտությամբ բժիշկը։ Գրել է Գագիկ Շամշյանը։

Պարզվել է, որ ժամը 11։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում 72-ամյա բուժառու Կ․ Վ․-ի թոռը բռունցքով հարվածել է բժիշկ, Երևանի բնակիչ 46-ամյա Վահագն Խ․-ին, ինչի հետևանքով բժիշկը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, որի հետևանքով էլ աջ ձեռքի ուսային հատվածի կոտրվածք է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները որոնում են Կ․ Վ․-ի թոռանը, իսկ բժշկին հարվածելու պատճառը եղել է այն, երբ նա իմացել է, որ իր տատը մահացել է։

  • Կիսվել: