երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Երևանում «Foton» բեռնատարը բախվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին

Երևանում «Foton» բեռնատարը բախվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի, «Hongqi» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինն էլ բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Աբրահամյանը և Դավիթ Խաչատրյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ 

  • Կիսվել: