հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում Ford Mustang-ով վթարի է ենթարկվել «Սեբաստիա» ԲԿ տնօրենը

Երևանում Ford Mustang-ով վթարի է ենթարկվել «Սեբաստիա» ԲԿ տնօրենը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում Եղվարդի խճուղու «Օլիմպավանի» հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Սարգսյանի վարած Ford Mustang մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վարորդները դեպքի վայրում սպասում էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, Երևանի բնակիչ 59-ամյա Սամվել Ալոյանը իր վարած Dodge Challenger ավտոմեքենայով բախվում է Ford Mustang-ին։

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ 

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ford Mustang-ի վարորդ Ա․ Սարգսյանը «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենն է, Dodge Challenger-ի վարորդ Ս․ Ալոյանը «ՎԱՆ» թաղամասի անվտանգության պետն է, իսկ Opel Astra-ի վարորդ Ա․ Սարգսյանը «Աֆալան» ՍՊԸ-ում աշխատում է որպես աշղեկ։  

  • Կիսվել: