երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Երևանում և մարզերում պարեկները կյանքեր են փրկել՝ 200-ից ավելի վտանգավոր բեռնատարներ են հայտնաբերել

Երևանում և մարզերում պարեկները կյանքեր են փրկել՝ 200-ից ավելի վտանգավոր բեռնատարներ են հայտնաբերել

Shamshyan-ի հաղորդմամբ՝ արդեն մոտ 1 ամիս է` ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզերի պարեկները հայտնաբերել են 200-ից ավելի բեռնատար վարորդների, որոնց ավտոմեքենաները` հիմնականում «КамАЗ», «ԶԻԼ», «Shacman», «ԳԱԶ 53» մակնիշի, չեն ունեցել ավտոմեքենաների վրա արգելակման լույսերն ազդարարող լուսատուներ, եղել են դեպքեր, որ ավտոմեքենաները վարելիս հետևի անիվները եղել են վտանգավոր։

Բեռնատարների վարորդների 90 տոկոսը ընդունել է, որ ունի տեխնիկական խնդիրներ և կարճ ժամանակում վերացրել են թերությունները։ Պարեկային ծառայությունը շարունակում է նույն տեմպով աշխատել՝ ապահովելով վարորդների անվտանգ երթևեկությունն ու հետիոտնների անվտանգ տեղաշարժը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: