Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ
Նիգերիային և ԱՄՆ-ին հաջողվել է հիմնականում հարթել երկկողմ հարաբերություններում առկա վիճելի հարցերը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին դեկտեմբերի 22-ին կայացած ամփոփիչ ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է Նիգերիայի տեղեկատվության նախարար Մոհամմեդ Իդրիսը։
«Նպատակասլաց, հարգալից երկխոսության շնորհիվ ԱՄՆ-ի հետ վերջին դիվանագիտական հակամարտությունն ընդհանուր առմամբ կարգավորվել է, ինչի արդյունքը դարձել է ԱՄՆ-ի և Նիգերիայի գործընկերության ամրապնդումը»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Նիգերիայում քրիստոնյաներին պաշտպանելու համար ուժային գործողությունների, ինչպես նաև զգուշացրել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել օգնություն տրամադրելը և համագործակցությունը։


