երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Երևանում և Կոտայքի մարզում 36 ժամ ջուր չի լինի

Երևանում և Կոտայքի մարզում 36 ժամ ջուր չի լինի

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի ջրամատակարարումը. Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ 

Հասցեները ներկայացնում ենք ստորև․ 

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներն՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ բժշկական կենտրոն, Պաշտպանության նախարարության շենք։ 

Նորք-Մարաշ վարչական շրջան։

Ավան վարչական շրջան։

Էրեբունի վարչական շրջան՝ Վարդաշեն 1-12, Մուշավան 1-10, Սարի թաղ 1-28, Դավիթ-Բեկ փողոցներ։ 

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ՝ Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդ թաղամասեր,
Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասեր։

Առինջ գյուղ՝ Դուրյան, Վ. Տերյան, Պ.Սևակ, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասեր։

 

  • Կիսվել: