ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են Mercedes-ն ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են Mercedes-ն ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Սամվել Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Լևոն Զարաֆյանի վարած  Honda  մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: