չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանում բախվել են «VAZ-2121»-ը և «Toyota Prius»-ը․ կա տուժած

Երևանում բախվել են «VAZ-2121»-ը և «Toyota Prius»-ը․ կա տուժած

Նոյեմբերի 6-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Toyota Prius» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: