Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, մեկ այլ «Mercedes» էլ բախվել է վթարված «Mercedes»-ին
Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, որից քիչ անց մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա բախվել է արդեն վթարված «Mercedes»-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սուքեյանը և Նարեկ Բաղդասարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։