ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Երևանում բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը, վերջինս էլ կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը․ կա վիրավոր

Երևանում բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը, վերջինս էլ կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը․ կա վիրավոր

Փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։30-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail և Reno մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Reno-ի վարորդը և Երևանի գնդի պարեկները։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Nissan X-Trail-ի վարորդն է։Ավտոմեքենաների բախման հետևանքով Nissan X-Trail-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը (սվետաֆոր):

  • Կիսվել: