կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու «Նիվան». մեքենաներից մեկը 15 մ բարձրությունից ընկել է

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու «Նիվան». մեքենաներից մեկը 15 մ բարձրությունից ընկել է

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող նոր կառուցված ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նորայր Ղ.-ի վարած Porsche Cayenne և 26-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է Shamshyan.com-ը:

 Բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա կամրջի բետոնե արգելապատնեշին, այն տեղաշարժել, ապա բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել ցած՝ հայտնվելով կամրջի տակ՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: