երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 6-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մովսես Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արման Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի քաղաքացի, ազգությամբ հնդիկ, 30-ամյա Ռաջ Կումար Ջի-ի վարած մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է։ Մոպեդավարը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Այլոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Գետիկյանն ու կրտսեր պարեկ Արման Բաբայանը։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։«Opel»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: