շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բախվել են Mercedes-ը, Hyundai Sonata-ն, թիվ 18 երթուղու ավտոբուսն ու թիվ 23 երթուղու միկրոավտոբուսը. կա վիրավոր

Բախվել են Mercedes-ը, Hyundai Sonata-ն, թիվ 18 երթուղու ավտոբուսն ու թիվ 23 երթուղու միկրոավտոբուսը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 59 շենքի դիմաց բախվել են Mercedes, Hyundai Sonata, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: