շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel Astra-ն

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel Astra-ն

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Խորենացի փողոցում բախվել են 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Կարեն Ն.-ի վարած, շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը, ում տեղափոխում էին հիվանդանոց, օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնիը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

  • Կիսվել: