ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում բախվել են BMW-ն ու Mersedes-ը, այնուհետև BMW-ն բախվել է բետոնե պատնեշներին․ կան վիրավորներ

Երևանում բախվել են BMW-ն ու Mersedes-ը, այնուհետև BMW-ն բախվել է բետոնե պատնեշներին․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում Տերյան փողոցում բախվել են BMW ու Mersedes մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 2 հոգի տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից, ապա 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։   Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։  

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Վարդանյանն ու Գեղամ Անտոնյանը, քանի որ բախման հետևանով ճանապարհը մասամբ փակվել է՝ դառնալով միակողմանի։   Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։  

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։   Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։   

  • Կիսվել: