երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում բախվել են BMW-ն ու Honda մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են BMW-ն ու Honda մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Աբին Բիժու Կումարի Սինդիուի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Պետրոս Սիմոնյանի վարած Honda մակնիշի մոպեդը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեփափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: