երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում ավտոմեքենայի միջից գողացել են ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպային պաշտպանության նախկին նախարարի կողմից պարգևատրված «Մակարով» տիպի ատրճանակը

Երևանում ավտոմեքենայի միջից գողացել են ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպային պաշտպանության նախկին նախարարի կողմից պարգևատրված «Մակարով» տիպի ատրճանակը

Հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 20․20-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հրայր Նազարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16․15-ից 17․30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Չարենցի փողոցում կայանված, իրեն պատկանող Nissan Pathfainder մակնիշի ավտոմեքենայի դռները չկողպված լինելու հանգամանքից, սրահից գողացել են իրեն պատկանող ձեռքի պայուսակը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ։   Արդեն տեղում Հ․Նազարյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է ատրճանակ։  

Գ․Շամշյանի տեղեկություններով, ատրճանակը եղել է «Մակարով» տիպի 9մմ տրամաչափի, և այն 2016 թվականին այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից որպես պարգև տրվել է Հ․Նազարյանին։ Վերջինս ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան սպա է։  

Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

  • Կիսվել: