երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը

Երևանում ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Դավիթի Բեկի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նույն վաշտի պարեկներին են մոտեցել քաղաքացիները և հայտնել, որ Դավիթ Բեկի 89/1 հասցեի դիմաց՝ ավտոմեքենայի մեջ, քաղաքացու ինքնացգացողությունը վատացել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ահազանգել են 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ցավոք, արձանագրել է Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գարեգին Մադաթյանը, Հրայր Սանթրոսյանը, Գերասիմ Շահինյանն ու Շիրազ Բարսեղյանը, քանի որ ավտոմեքենան մասամբ գտնվում էր ճանապարհի երթևեկելի գոտում և որպեսզի խցանում տեղի չունենա, պարեկները ճանապարհի երկկողմանի հատվածում ծառայություն էին կատարում։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորներ Տարոն Ներսիսյանն ու Արթուր Ջանազյանը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 64-ամյա Գևորգ Ջավրուշյանն էր, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ջավրուշյանը ճանաչված ու սիրված նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանն է։ 

  • Կիսվել: