ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը զոհվել է

Երևանում ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը զոհվել է

Հունվարի 25-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 6 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել վարորդի դին ավտոմեքենայից:

  • Կիսվել: