չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասների

Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասների

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոբուսի վարորդն այսօր վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասների։ Տեղեկությունը hայտնեցին ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։
 
«Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մաշտոցի պողոտա–Իսահակյան փողոց խաչմերուկի մոտ, հետիոտնային անցման մոտ։ Նախնական տեղեկություններով` ինքնագլորի վրա 2 անչափահաս է եղել»,– նշեցին ՆԳՆ–ից։
Երեխաները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

  • Կիսվել: