կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանում առանձին տարածքներ են տեղափոխվել 128 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հիմնակմախքներ և 187 մետաղական ջարդոններ և իրեր

Երևանում առանձին տարածքներ են տեղափոխվել 128 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հիմնակմախքներ և 187 մետաղական ջարդոններ և իրեր

Մեկ ամսվա ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում կազմակերպվել և առանձին տարածքներ են տեղափոխվել 128 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հիմնակմախքներ և 187 տարբեր մետաղական ջարդոններ և իրեր: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Վարչական շրջանների կողմից ներկայումս գրավոր ծանուցագրեր են ուղարկվում անշարծ գույքերի սեփականատերերին կամ համապատասխան օգտագործման իրավունք ունեցող անձանց` նախազգուշացնելով վերջիններիս, անշարժ գույքի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների կազմակերպման պարտադիր լինելու հանգամանքի վերաբերյալ, ինչպես նաև նշված աշխատանքները չկազմակերպելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին:

  • Կիսվել: