Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ
Երևանում այսօր մեկնարկել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավը: Կենտրոնում, ապա նաև Նոր Նորքում քարոզչական զբոսանք-քայլերթի ընթացքում քաղաքացիներին բաժանվել են թռուցիկներ:
Հիշեցնենք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։