հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում անչափահաս եղբայրները «Միկա» մարզահամալիրի մոտից փախցրել են «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի Hyundai-ն

Երևանում անչափահաս եղբայրները «Միկա» մարզահամալիրի մոտից փախցրել են «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի Hyundai-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ապրիլի 10-ին ավտոմեքենայի  փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչև  11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են դեպքը և պարզել են որ ավտոմեքենան փախցրել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ  10-ամյա Ալեքս Հ.-ն և նրա եղբայրը՝ 7-ամյա Լևոն Հ.-ն: 

Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել  ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները և եղբայրները հանձնվել են նրանց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ , Գ. Թումբարյանը «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է: 

  • Կիսվել: