ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է․ նրա կյանքը հաջողվել է փրկել

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է․ նրա կյանքը հաջողվել է փրկել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին երեկվանից ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել, ով օտարերկրացի է, ու այսօր առավոտյան դեսպանատան անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել է:

Մինչ շտապօգնության ժամանումը՝ նրանք տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանել են բժիշկները և նրան պարեկների և դեսպանատան անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ պատգարակով մոտցրել են շտապօգնության ավտոմեքենայից, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: