կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Երևանում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Հայկ Պ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկուհի Ա․-ին և 64-ամյա Խաչատուր Գ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

  • Կիսվել: