երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Երևանում 18-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և բախվել պատին․նա հոսպիտալացվել է

Երևանում 18-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին․նա հոսպիտալացվել է

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 18-ամյա Սերյոժա Պետրոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակեպատ պատին և դռանը։  Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Ս․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի  տեղեկություններով՝ վարորդ Ս․ Պետրոսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

  • Կիսվել: