Երևանն ավելի լուսավոր ու հարմարավետ է դառնում. Ավինյան (տեսանյութ)
Երևանն ավելի լուսավոր ու հարմարավետ է դառնում, իսկ դա նշանակում է, որ մեր բակերը, փողոցները և պողոտաները դարձել են ավելի ապահով ու հաճելի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։
Արդիականացվել են նաև մի շարք փողոցների և պողոտաների արտաքին լուսավորության ցանցերը՝ մարդկանց համար ստեղծելով ավելի բարեկարգ միջավայր՛՛,-նշել է նա: