ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի Ճառագայթային փողոցի կենդանիների խանութում հրդեհի պատճառով մեծ քանակությամբ կենդանիներ են սատկել

Երևանի Ճառագայթային փողոցի կենդանիների խանութում հրդեհի պատճառով մեծ քանակությամբ կենդանիներ են սատկել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 2-ին, ժամը 09:22-ին  ահազանգ է ստացել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի Գ շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին, մարվել՝ 10։28-ին։

35 քմ ընդհանուր տարածքում մասամբ այրվել է կենդանիների համար նախատեսված 10 պարկ չոր կեր, ծխահարումից սատկել են 50 թութակ, 2 շուն, 1 նապաստակ, 30 սողուն (մողես և օձ), 50-60 կրծող (գերմանամուկ, ծովախոզուկ)։

  • Կիսվել: