հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 26-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։22-ին։

  • Կիսվել: