ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը (տեսանյութ)

Պաշտոնական այցով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, Ֆրանսիայի հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը:

Հարկ է նշել, որ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոն են այցելել նաև պատվիրակություններ ՀՀ տարբեր մարզերից ու համայնքներից: Գումարվող երկօրյա նիստերի ու սեմինարների շրջանակում քննարկումներ կծավալվեն «խելացի և կայուն» քաղաքների զարգացման, զբոսաշրջության խթանման ու քաղաքային տնտեսության այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կնախանշվեն ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները: Երևանյան պատվիրակության անդամները կմասնակցեն «Խելացի և կայուն քաղաքներ» աշխատախմբի կլոր սեղան-քննարկմանը:

  • Կիսվել: