ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի քաղաքապետն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանի քաղաքապետն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել եմ Նիցցայի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությանը:

«Այսօր ընդունել եմ Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը:

Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար:

Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու մասով:

Այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետը:

  • Կիսվել: