երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևանի քաղաքապետն Էսսեն քաղաքում ծանոթացել է «խելացի քաղաքներ»-ի ստեղծման տարբեր լուծումների

Երևանի քաղաքապետն Էսսեն քաղաքում ծանոթացել է «խելացի քաղաքներ»-ի ստեղծման տարբեր լուծումների

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետը Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ Հրաչյա Սարգսյանը ցուցահանդեսի շրջանակում ծանոթացել է «խելացի քաղաքներ»-ի ստեղծման համար առաջարկվող տարբեր լուծումների, որոնք հնարավորություն կտան թվայնացված տեղեկատվության միջոցով հասնել ավելի արդյունավետ, կանխատեսելի և թափանցիկ որոշումների կայացման:

  • Կիսվել: