չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԻԻՀ մայրաքաղաք Թեհրան

Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԻԻՀ մայրաքաղաք Թեհրան

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

 

Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:

 

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:

  • Կիսվել: