կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի ոլորտում կհամագործակցի ուզբեկական ընկերության հետ

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի ոլորտում կհամագործակցի ուզբեկական ընկերության հետ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր, որով կողմերը համաձայնել են փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների մշակման` մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում:

Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները:

 

  • Կիսվել: