ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի տնօրենին սպառնացել են սպանությամբ, գույքի հրկիզմամբ և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներով

«Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի տնօրենին սպառնացել են սպանությամբ, գույքի հրկիզմամբ և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներով

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոյեմբերի 2-ին ՀՀ ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Առաքելյանը և հայտնել, որ հոկտեմբերի 31-ից  «ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գևորգ Թորոսյան» անվամբ օգտատերը իր և իր կազմակերպության աշխատակիցների հասցեին հնչեցրել է սպանության, գույքի հրկիզման և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ. Թորոսյանը 24 տարեկան է և Երևանի բնակիչ է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Առաքելյանն աշխատում է «Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 

 

  • Կիսվել: