երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ կապված քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին տարածված տեղեկության հետ

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ կապված քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին տարածված տեղեկության հետ

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին տարածված տեղեկության հետ:

՛՛Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով:

Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար: Տվյալ տրոլեյբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով սահմանված թույլատրելի ռեսուրսը՛՛,-ասված է քաղաքապետարանի պարզաբանման մեջ:

  • Կիսվել: