ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներն այցելել են վիրավոր զինվորներին

Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներն այցելել են վիրավոր զինվորներին

Գիրք  նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին,  Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակիցներն այցելեցին «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպություն:

Այցի ընթացքում Հնագույն և միջնադարյան բաժնի ղեկավար Անժելա Տերյանը զինվորներին ներկայացրեց իր հեղինակած «Հնագույն պատմական վկայություններ հայ ռազմիկի մասին» և «Նոր ուսումնասիրություններ Երևանի հնագույն պատմության մասին» գրքերը, որոնցից մեկական օրինակ, կապված օրվա խորհրդի հետ, համապատասխան մակագրությամբ նվիրեց զինվորներին:

Թանգարանի մի քանի հրատարակություններ էլ իրենց տեղը գտան կենտրոնի գրադարանում:

  • Կիսվել: