շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 25-30-ը (2023թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 25-ին, 26-ին, 28-ին և 29-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 25-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 26-ին, 28-ին և 29-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին, 28-ին և 29-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-27-ը և 30-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին և 30-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: