երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրդեհ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարանում. տարհանվել են բնակիչները

Հրդեհ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարանում. տարհանվել են բնակիչները

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 10-ին, ժամը 22։00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։34-ին։ Այրվել է բազմոց։

Փրկարարները տարահանել են 10 բնակչի։

  • Կիսվել: