երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են. Ավինյան (տեսանյութ)

Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են. Ավինյան (տեսանյութ)

Շարունակում ենք քայլերը բնության պաշտպանությունը զարգացնելու և Երևանի շրջակա միջավայրը մաքուր պահելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են՝ նպաստելով Գետառ և Հրազդան գետերի մաքրմանը:

Այս նախաձեռնությունն առաջինն է մայրաքաղաքում և էականորեն կկանխի աղբի կուտակումը ջրերում։

Աղբաորսիչ սարքերը տեղադրվել են Շենգավիթի և Դավթաշենի հատվածում, ինչը կարևոր քայլ է շրջակա միջավայրի պահպանության համար՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: