Երևանի մուտքի մոտ նոր անտառային գոտի կհիմնվի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ շաբաթ օրը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում տնկվել է 1300 ծառ և 200 մշտադալար թուփ, «Այդ տարածքում արդեն իրականացվել են շինբարեկարգման աշխատանքներ, կառուցվել է գեղեցիկ կասկադ, տեղադրվել են շատրվաններ, տարածքն ամբողջությամբ հագեցած է ոռոգման համակարգով: Շատ շուտով այդ հատվածում կտեսնենք գեղեցիկ և կանաչապատ տարածք»,- ասել է նա:
Այնուհետև Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, քաղաքապետի առաջարկով, մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները. «Այս շաբաթվա ընթացքում մոտ 700 ծառով նոր անտառային գոտի ենք ստեղծում՝ որպես պաշտպանիչ գոտի Աշտարակից Երևան մտնող ճանապարհի լանջերին»:
Նա նաև նշել է, որ ամռանը կտնկվի 3000-4000 ծառ և թուփ: