երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երեւանի մետրոպոլիտենի թունելներում հզոր օդափոխիչներ կտեղադրվեն

Երեւանի մետրոպոլիտենի թունելներում հզոր օդափոխիչներ կտեղադրվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշել Երեւանի մետրոպոլիտենին հատկացնել շուրջ 500 մլն դրամ՝ թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռքբերելու նպատակով

Նախագծի նպատակն էմետրոպոլիտենով անվտանգ  ուղևորափոխադրումների ապահովումը և նրա հետագա գործունեության բարելավումը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը թունելներում նվազեցնում է խոնավությունը։ Հզոր օդափոխիչների բացակայության հետևանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի։ Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։

Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թվականին և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։

2022թ. Ընկերության և «Ալեռտո» ՍՊԸ միջև կնքվել է թվով 14 թունելային հզոր օդափոխիչների ձեռքբերման պայմանագիր՝ 480,000.0 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ընկերության և «ԼԱՆԻԳԵՐԱ» ՍՊԸ-ի միջև կնքվել է СП-6 սլաքային փոխադրիչների  պահեստամասերի ձեռքբերման  պայմանագիր՝ 19,404.0 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Նոր հզոր օդափոխիչների ձեռքբերումը թույլ կտա առավել անվտանգ դարձնել մետրոպոլիտենի թունելները՝ միաժամանակ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը և կառավարել դրանք մեկ կենտրոնից՝ թվային համակարգի միջոցով:

СП-6 սլաքային փոխադրիչների հիմնանորոգումը կապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։

  • Կիսվել: