կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Երևանի մանկապարտեզների և դպրոցների նկուղները դեռևս ամբողջությամբ մաքրված չեն

Երևանի մանկապարտեզների և դպրոցների նկուղները դեռևս ամբողջությամբ մաքրված չեն

Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի հարակից լանջերի ոռոգման աշխատանքների իրականացման համար այժմ ուսումնասիրություններ են իրականացվում թերությունների ակտ կազմելու և մրցույթի դնելու համար:

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արդրադառնալով հարցին շեշտեց, որ ոռոգման համակարգն այդ հատվածում աշխատում էր, բայց թանգարանի կողմից ճիշտ չի շահագործվել՝ «այսինքն, ընդհանրապես չէր շահագործվել»:  

Նրա հարցին, թե ինչն է եղել խնդիրը՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի  վարչության պետը Գոշ Սարգսյանը նշեց, որ բյուջեում ներառված չի եղել գումար, դրա համար չի սպասարկվել: Քաղաքապետի հարցին ի պատասխան, Գոշ Սարգսյանը նշեց, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է հատկացում:

Հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների նկուղներում տեղադրված ոչ պիտանի գույքի դուրսգրման աշխատանքների վերաբերյալ նիստում նշվեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 153 դպրոցից 108 նկուղ մաքրվել է: Իսկ 161 մանկապարտեզներից 85-ի նկուղներ դեռ ենթակա են մաքրման:

  • Կիսվել: