երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցականներ:

Աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորման և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար:

Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի և «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:

Возможно, это изображение 8 человек и люди стоят

Возможно, это изображение 10 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 7 человек, люди стоят и в помещении

 

Возможно, это изображение 9 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека и люди стоят

 

Возможно, это изображение в помещении

Возможно, это изображение 12 человек, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 7 человек и люди стоят

Возможно, это изображение 9 человек, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 13 человек, люди стоят, люди гуляют и на открытом воздухе

  • Կիսվել: