երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևանի Լամբադա կամրջի վրա բախվել են BMW-ն ու Mitsubishi Grandis-ը, կա վիրավոր

Երևանի Լամբադա կամրջի վրա բախվել են BMW-ն ու Mitsubishi Grandis-ը, կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի վրա, բախվել են BMW և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Սևակ Մնացականյանը։ Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Վ. Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

  • Կիսվել: