հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկություններ է հայտնել Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ՝ հոկտեմբերի 20-26-ի դրությամբ:

՛՛Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 22-24-ը, Շենգավիթում՝ հոկտեմբերի 20-ին և 24-ին և Նոր Նորքում՝ հոկտեմբերի 20-24-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: