երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ

Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ

Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուքի» էջը տեղեկացնում է, որ գարնանը այգում կիրականացվեն շինարարական լայնածավալ աշխատանքներ։  

Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները. ազատավանդակը կիսվում է երկու մասի, որի մասին նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանն աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը նաև քննարկվեցին մի շարք հարցեր կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ։

  • Կիսվել: