երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի Ջիվանու փողոցի երկու տան ընդհանուր տանիքում հրդեհ է բռնկվել

Երևանի Ջիվանու փողոցի երկու տան ընդհանուր տանիքում հրդեհ է բռնկվել

Մարտի 5-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջիվանու փողոցի երկու տան ընդհանուր տանիքում (մոտ 80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։09-ին, մարվել՝ 15։22-ին։ Այրվել է ընդհանուր տանիքի մոտ 40 քմ հատվածը։

  • Կիսվել: