հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի գնդի պարեկները մեկ ամսում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ մոպեդավարների

Երևանի գնդի պարեկները մեկ ամսում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ մոպեդավարների

Մեկ ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 100-ից ավելի մոպեդներ, որոնց վարորդները դրանք վարել են՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդների մեծ մասը նաև չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար։ Պարեկային ծառայությունը հորդորում է մոպեդավարներին, որպեսզի չշարունակեն առանց վարորդական իրավունքի վկայականի վարել մոպեդ, հակառակ դեպքում հայտնաբերված նմանատիպ մոպեդները կտեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդներն էլ կենթարկվեն վարչական պատասխանատվության։

  • Կիսվել: